News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրադառնալով պատերազմի սկսման հավանականությանն, ասում է. «Մինչև վերջին օրը, նախավերջին օրն ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:

«Ո՞ւմ կողմից»,- հստակեցնող հարց է տալիս հարցազրուցավարը: Ի պատասխան՝ Փաշինյանը մանրամասնում է. «Մեր ռազմաքաղաքական մերմինների, իսնտիտուտների կողմից, մինչև ամենավավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի եղել»:

Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, վստահեցնում էր. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։

Այսինքն՝ ստացվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը, 26-ը, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարել են, որ ամեն դեպքում պատերազմ չի լինելու, այնինչ, դրանից 2 ամիս առաջ՝ պատերազմի օրերին, խոստովանել են՝ պատերազմի հավանականության մասին տեղյակ են եղել: Ինչ է ստացվում, երկրի վարչապետի՝ իրարարմերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում...
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
Արդարադատության նախորդ նախարար Ռուստամ Բադասյանը նախաձեռնել էր ՀՀ դատական օրենսգրքում...
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար...
Ամենաշատ