News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադան ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինա նրա ներխուժման պատճառով, ինչպես նաեւ 250 միլիոն դոլարի նոր վարկ, որպեսզի օգնի ուկրաինական կառավարությանը շարունակել գործել, հաղորդում է CBC-ը:

Ուրբաթ օրը, Բոննում G7-ի ֆինանսների նախարարների հետ հանդիպումից հետո Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը Ուկրաինայի առջեւ Կանադայի ֆինանսական պարտավորությունները 2022 թվականին հասցնում է 1,87 միլիարդ դոլարի:

Ֆրիլանդն ասել է, որ G7-ի երկրները վճռականորեն աջակցում են Ուկրաինային եւ հետաքրքրություն են ցուցաբերում խորհրդարանի կողմից քննարկվող օրենսդրության նկատմամբ, որը թույլ կտա Կանադային չսահմանափակվել ռուսական ակտիվների սառեցմամբ:

Կանադայի ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ Բյուջեի կատարման մասին ակտում պարունակվող օրենսդրությունը, որը ներկայումս անցնում է հանձնաժողովով, թույլ կտա Կանադային բռնագրավել ռուսական ակտիվները եւ դրանք օգտագործել Ուկրաինային օգնելու համար:

Ներխուժման սկզբից G7-ի երկրները Ուկրաինային 19,8 միլիարդ դոլարի ուղղակի ֆինանսական օգնություն են տրամադրել, ասել է Ֆրիլանդը:

Այսօր դաշնային կառավարությունը հայտարարել է նաեւ 14 ռուսաստանցիների, այդ թվում՝ օլիգարխների, նրանց ընտանիքների եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ համախոհների նկատմամբ պատժամիջոցների նոր փուլի մասին։

Նոր պատժամիջոցների արդյունքում 2014 թվականից պատժամիջոցների ենթարկված անձանց թիվը հասել է 1450-ի, որոնցից 1000-ից ավելին այս տարի է ենթարկվել պատժամիջոցների։

Դաշնային կառավարությունը նաեւ հայտարարել է Ռուսաստան որոշ շքեղ ապրանքների արտահանման եւ Ռուսաստանից նմանատիպ ապրանքների ներմուծման արգելքի մասին։ Արգելված ռուսական ապրանքների թվում են «ալկոհոլային խմիչքները, ծովամթերքը, ձուկը եւ ոչ արդյունաբերական ադամանդները»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Արգելքը վերաբերում է նաեւ այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը, տեքստիլը, սպորտային հագուստը, շքեղ հագուստը, արվեստի գործերը եւ թանկարժեք զարդերը: Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ 2021 թվականին Ռուսաստանի հետ այդ ապրանքների առեւտրի արժեքը կազմել է ավելի քան 75 միլիոն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ