News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Իսրայելական զորքերը շաբաթ օրը Արեւմտյան ափի Ջենին քաղաքում բախումների ժամանակ կրակել են 17-ամյա պաղեստինցու վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորմանը:

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ պաղեստինցի կասկածյալները կրակ են բացել իրենց զինվորների վրա եւ հրկիզող ռումբեր նետել նրանց ուղղությամբ: «Զինվորները պատասխան կրակ են բացել կասկածյալների ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի ԶՈՒ-ի հայտարարության մեջ։

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք սպանված դեռահասը այդ կասկածյալներից մեկն է եղել։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաստատել է նրա մահը։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը դեռահասին անվանել է իր անդամներից մեկը եւ հայտարարել, որ նա մասնակցել է իսրայելցի զինվորների դեմ մարտերին: Սոցցանցերում շրջանառվող լուսանկարներում նրա ձեռքին ինքնաձիգ կա։

Իսրայելը մարտի վերջից ուժեղացրել է իր ներխուժումները Ջենինի շրջան՝ երկրի քաղաքների վրա մի շարք մահաբեր հարձակումներից հետո, որոնց մի մասը պաղեստինցիներն են արել՝ զինյալների հենակետ համարվող Ջենինից։

Պաղեստինի իշխանությունները պարբերաբար դատապարտում են իսրայելական արշավանքները պաղեստինյան քաղաքներում եւ գյուղերում։

Իսրայելական զորքերը կամ զինված քաղաքացիական անձինք տարեսկզբից սպանել են առնվազն 46 պաղեստինցիների, որոնց մոտ մեկ քառորդը՝ Ջենինում։ Զոհերի թվում կան զինյալ խմբավորումների զինված անդամներ եւ պատահական անցորդներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ