News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը


Մեր թշնամիները փորձելու են հայ-ադրբեջանական եւ հայ թուրքական բանակցությունները դուրս բերել ռուսական դաշտից: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Էդգար Էլբակյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվելիք այցը Բրյուսել:

«Ինչպես հայ ադրբեջանական, այնպես էլ հայ թուրքական հարաբերությունների բանակցությունների դեպքում մեր թշնամիները փորձելու են բանակցությունները դուրս բերել ռուսական դաշտից: Հասկանալի պատճառներով եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը հակառակ են ռուսական շահերին, այսօր 2-ն էլ խոսքի վրա պահպանում են իբր չեզոքություն Ռուսաստան- Ուկրաինա հարաբերությունների կոնտեքստում, բայց երկուսն էլ ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն եւ բնական է, որ Ռուսաստանը այս առումով միակ երկիրն է, որ կարիք ունի այս տարածաշրջանում չափավորել թուրքական առաջխաղացումը,  թուրքական շահերը եւ այդտեղ հայ-ռուսական շահերի ընդհանրություն կա: Այսօր Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանությունները  չեն փայլում ՌԴ հետ արդյունավետ դաշնակցային գործակցությամբ, բայց ամեն դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը դա լավ իմանալով ամեն ինչ պետք է անեն, որ մաքսիմալ կարողանան Ռուսաստանին պրոցեսից նեյտրալիզանել, հատկապես, որ այստեղ կա երկրորդ շահառուն` Բրյուսելը»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի բնական շահը ՌԴ-ի, Իրանի հետ եւ մյուս բոլոր հակաթուրքական ուժերի հետ դաշնակցությունն է:

«Եթե ու ունես 2 հարեւան, որոնք անթաքույց հավակնություններ ունեն քո տարածքի նկատմամբ, հետեւաբար նրանք քո թշնամին են, իսկ նրանց թշնամիները քո ընկերներն  են, սա շատ պարզ չափում է: Ցավոք սրտի, Հայաստանի այսօրվա իշխանությունները, որոնք դե ֆակտո թուրքամետ են, ասում են` դե մենք հորինել ենք, որ թուրքերը մեր թշնամիներն են, ըստ այդմ էլ կառուցել ենք մեր շահերը, հիմա որ այդ մտքից հրաժարվենք, ընդունենք, որ թուրքերը մեր թշնամիները չեն, այդ շահը կփոխվի: Չէ, դա այդպես չէ, դրա համար ենք մենք իրենց համարում թուրքամետ իշխանություն»,-ասաց նա:

Էլբակյանի կարծիքով` Հայաստանի կենսական շահերից չի բխում որեւէ նոր փաստաթղթի ստորագրում,  մի պարզ պատճառով, որ դա լինելու է  հայավնաս, քանի որ մենք չունենք հայանպաստ կետեր պարտադրելու հնարավորություն բանակի տեսքով:

«Երկարաժամկետ հեռանկարում միայն այն կարող ենք ֆիսքսել, որ եթե այս իշխանությունները  պահպանվեն, քանի որ նրանք թուրքամետ են եւ նրանց նպատակն է Ռուսաստանին այստեղից հեռացնել եւ Թուրքիայի մաս դառնալ,  իրենց նպատակը իրենք չեն թաքցրել ոչ 1997թ-ին, ոչ  2008 թվականին,  միայն մի անգամ  են թաքցրել 2018 թվականին եւ իրենց մոտ ստացվեց հաղթել»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ