News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին՝ ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին:

72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ