News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ընդունել է իր պարտությունը շաբաթ օրը կայացած ազգային ընտրություններում՝ նշելով, որ քանի դեռ ձայների հաշվարկը չի ավարտվել, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կառավարություն կձեւավորի, հաղորդում է Reuters-ը։

«Այսօր երեկոյան ես խոսեցի ընդդիմության առաջնորդ եւ ապագա վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ եւ շնորհավորեցի նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Մորիսոնը Սիդնեյում հեռուստատեսային ելույթի ժամանակ։

Մորիսոնը հավելել է, որ կհեռանա Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Այս կապիտուլյացիան վերջ դրեց Մորիսոնի պահպանողական կոալիցիայի կառավարման ութ տարի ինը ամիսներին: Մորիսոնը վարչապետ է դարձել 2018 թվականին՝ ղեկավարության մի քանի փոփոխություններից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ