News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը շաբաթ օրը հայտարարել է բենզինի եւ դիզվառելիքի հարկերի կրճատման մասին՝ գնաճի դեմ պայքարելու եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները զսպելու համար, գրում է Reuters-ը։

Բենզինի ակցիզային հարկը նվազեցվել է 8 ռուփիով (0,1028 դոլար) մեկ լիտրի համար, իսկ դիզելային վառելիքը` 6 ռուփիով մեկ լիտրի համար։   

Ներկայումս Նյու Դելիում բենզինի մեկ լիտրն արժե 105,41 ռուփի, իսկ դիզելը՝ 96,67 ռուփի:  

Կառավարությունը նաեւ կտրամադրի 200 ռուփի ավելի քան 90 միլիոն շահառուների։ 

Այդ սուբսիդավորումից տարեկան եկամուտը կկազմի գրեթե 61 միլիարդ ռուփի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ