News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման անդամները երթի ժամանակ կանգ առան կառավարչական առանձնատների մոտ:

Երթի մասնակիցները վանկարկեցին «Ամոթ, ամոթ», «Նիկոլ, դավաճան»:

Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատան մոտ  դիմեց Փաշինյանին ասելով, որ նա ժողովրդի անունից երկիրը ներկայացնելու մանդատ չունի եւ նրա կողմից ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է:

« Մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետեւից ու ինչքան է գալու, դու պետք է գնաս: Դու մի ճանապարհ ունես, հեռանաս արագ եւ անցնցում, չփորձես այս երկիրը ապակայնունացնես, դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է»,-ասաց նա:

Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները  շարունակեցին քայլել դեպի Ֆրանսիայի հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ