News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ ստորագրել է Ուկրաինային հատկացվելիք 40 մլրդ դոլարի օգնության փաթեթը, հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչն այն բանից հետո, երբ օրինագիծը Սեուլ է հասցվել, փոխանցում է CNN-ը:

Սենատն այն ընդունել է Վաշինգտոնից Բայդենի մեկնումից հետո:

Հաստատումն այն բանի, որ Բայդենն օրինագիծ է ստորագրել, այն պահին է ստացվել, երբ Բայդենը պետական ընթրիքի էր մասնակցում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի հետ:  

Օրինագիծը նախատեսում է միջոցների հատկացում ռազմական եւ հումանիտար օգնության համար, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականների եւ ազգային անվտանգության ուժերի ֆինանսավորումը, Ուկրաինա ուղարկված ամերիկյան տեխնիկայի համալրման կազմակերպումը եւ ուկրաինացի փախստականներին բուժօգնության տրամադրումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ