News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսային շրջանում՝ հինդուական տաճարի մոտակայքում, գտնվող մզկիթը կրոնական վիճաբանության կենտրոն է դարձել, երբ հաղորդվել է, որ մզկիթում հինդուական աստծո խորհրդանիշն է գտնվում, գրում է  Voice of America-ն:

Սա արդեն երկրորդ մզկիթն է Հնդկաստանի հյուսիսում, որը հայտնվել է վիճաբանության կենտրոնում: Հինդուիստների եւ մուսուլմանների միջեւ 16-րդ դարի մզկիթի պատճառով ծագած տասնամյա վիճաբանությունը հանգեցրել է 1992 թականին մզկիթի քանդմանը հինդուիստների կողմից:

Գյանվապի մզկիթը, որի պատճառով ծագել է նոր վիճաբանությունը, գտնվում է Վարանասիի հսկայական հինդուական տաճարի հարեւանությամբ: Վարանասին հինդուիստների համար սուրբ քաղաք է: Տեղի դատարանի կողմից նշանակված փորձագետների խումբը պարզել է, որ մզկիթում գտնվող քարարձանը Շիվա աստծո պատկերն է: Սակայն մզկիթի իշխանությունները հերքել են դա՝ նշելով, որ այդ մասունքն իրականում շատրվան է:
 

Մտավախություն է ի հայտ եկել, որ այդ հարցը կարող է կրոնական տարաձայնությունների խորացման պատճառ դառնալ:  
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ