News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է դիմել իրավական ալիքների, որպեսզի պաշտպանի իր շահերը Աֆղանստանից սկիզբ առնող Հիրմանդ գետի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի հյուսիսարեւելյան շրջանում գտնվող  սահմանային անցակետ, որը միավորում է աֆղանական Հերաթն իրանական Մեշհեդին, կատարած այցի ժամանակ Խաթիբզադեն ընդգծել է, որ Աֆղանստանը հավատարիմ չի մնում երկու երկրի միջեւ ջրի մասին համաձայնագրի պայմաններին:


Նա ընդգծել է, որ երկու երկրի գերագույն հանձնակատարները մի քանի անգամ քննարկել են Իրանի իրավունքների ապահովման եղանակները:

Իրանն ու Աֆղանստանը հայտնվել են երկարաժամկետ վիճաբանության մեջ, որը վերաբերում է ջրային ռեսուրսների օգտագործմանը: Վիճաբանությունը խոչընդոտում է երկու երկրի միջեւ առեւտրային կապերի ներուժի օգտագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ