News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ,ինչպես նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացվեցին Արգենտինայում և Ուրուգվայում: Այս մասին հայտնում են հայ եկեղեցու երիտասարդական միավորումից:

Կայացան հանդիպումներ թեմակալ առաջնորդների, տեղի երիտասարդաց միությունների անդամների և հոգևոր պատասխանատուների, ինչպես նաև՝ ազգային հաստատությունների ներկայացուցիչներիհետ։

ՀԵՀԵՄ թեմական ֆորումների ընթացքում ընթերցվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ուղերձը երիտասարդներին։

Ցուցադրվեցին Արգենտինայի և Ուրուգվայի թեմակալ առաջնորդներ` Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին և Գերաշնորհ Տ․ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, ինչպես նաև  երիտասարդներին հասցեագրված Գերաշնորհ Հովնան Սրբազանի տեսաուղերձները։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսահոլովակների ձևաչափով ֆորումի մասնակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, հոգևոր–երիտասարդական ծրագրերն ու տեղեկատվական հարթակները։ Առանձին տեսանյութով ներկայացվեցին 2022թ․-ինարդենիսկկայացած ՀԵՀԵՄ տարածաշրջանային և թեմական ֆորումները։

Այնուհետև երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերհանել հայապահպան, հավատապահպան  և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան և իրականացվեց կարիքների գնահատում։

Նախորդ ֆորումների փորձը և հետադարձ կապը փաստում են, որ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթացները լրջագույնս հետաքրքրել են երիտասարդներին, և արդեն իսկ առանձին թեմերում դրանք կյանքի են կոչվում։

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես), Ուրուգվայ (Մոնտեվիդեո)` ՀԵՀԵՄ  թեմական ֆորումները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ