News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Իսրայելական դատարանը կիրակի օրը վեց պաղեստինցի բանտարկյալների դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ բանտից փախչելու համար, հաղորդում է AP-ն։

Նշվում է, որ անցյալ տարի նրանք թունել են փորել իրենց խցում ու փախել խիստ ռեժիմի բանտից՝ կատարելով վերջին տասնամյակների խոշորագույն փախուստը։

Այդ փախուստը զանգվածային հետախուզության պատճառ է դարձել երկրի հյուսիսում եւ Արեւմտյան ափին փախածների որոնումներում, որոնք պաղեստինյան զինյալ խմբավորումների անդամներ են եղել: Մի քանի օր անց նրանց բռնել են։

Դատավորը նշել է, որ վճիռը կայացնելիս հաշվի է առել այն փաստը, որ բանտից փախուստը կաթվածահար է արել երկիրը մի քանի օրով, բանտարկյալներին բռնելու ծախսերը եւ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտյալների փախուստի հետեւանքով հասցված վնասը հասարակական անվտանգությանը։

Հինգ տարվա պատիժը կավելացվի բանտարկյալների արդեն կրած ժամկետներին։ Հինգ այլ բանտարկյալներ, որոնք մեղադրվում են փախուստին նպաստելու մեջ, դատապարտվել են լրացուցիչ չորս տարի ժամկետով:

Իսրայելը բոլոր վեց փախածներին ահաբեկիչներ է համարում։ Նրանցից 5-ը «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման անդամներ են, չորսը ցմահ ազատազրկման են դատապարտված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ