News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան եւ Շվեդիան, իհարկե, ձգտելու են առավել ակտիվ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմավարական գիծ առաջ տանել ՆԱՏՕ-ի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Այդ  շրջադարձը (Ֆինլանդիայի եւ Շվեդիայի շրջադարձը դեպի ՆԱՏՕ՝ խմբ.) սկսվել էր նախքան ռուսական հատուկ գործողությունների մեկնարկն Ուկրաինայի տարածքում, նշել է գործակալության զրուցակիցը:  

«Մենք դեռեւս անցյալ տարվա վերջերին հասարակական կարծիքի փոփոխություններ ենք նկատել հատկապես Ֆինլանդիայում, ինչպես նաեւ Շվեդիայում: Դա, իմ կարծիքով, կապված է եղել շատ խիստ պահանջների հետ, որոնք Մոսկվան առաջ էր քաշել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արեւելք հետագա առաջխաղացումից հրաժարվելու վերաբերյալ: Ե՛վ Հելսինկիում, ե՛ւ Ստոկհոլմում այդպիսի ռուսական դիրքորոշումն ընկալվել է որպես այն, ինչ կարող է սահմանափակել երկու երկրի ազատությունն ապագայում», - ընդգծել է ռուս փորձագետը:

Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով արդեն այն ժամանակ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, տրամադրվածություն է ստեղծվել, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է օգտվել հնարավորության պատուհանից, որը կարող է փակվել, եթե Ռուսաստանը հանկարծակիորեն  ինչ-որ կերպ պայմանավորվածություն ձեռք բերի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի աշխարհագրական սահմանափակումներ հետ:

«Այն ժամանակ այդ մտքերը դեռեւս մեծամասնության մտքերը չէին, իսկ փետրվարի 24-ից հետո իրավիճակը սկսել է շատ արագ փոխվել: Սկզբնապես մեծ ցնցում էր, եւ հասկանալի չէր, թե որքան երկար կշարունակվեն գործողություններն, ընդհանրապես, ինչ կարող է դա նշանակել, սակայն արդեն մարտին ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության կողմնակիցների թվի աճ ենք նկատել»,- ասել է Կորտունովը՝ նկատելով, որ Ֆինլանդիայում այդ աճն ավելի կտրուկ էր:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանում շատերի համար դա զարմանալի էր, քանի որ Ֆինլանդիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լավն էին, քան Շվեդիայինը: Սակայն հիմա, եթե նայենք վերջին տարիների հարցումներին, ապա Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում բնակչության աջակցությունը հասնում է 70 տոկոսի, իսկ Շվեդիայում՝ 55-60 տոկոսի, նշել է փորձագետը:

Քաղաքագետի խոսքով՝ 2018 թվականից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել, եւ ինչ-որ առումով աշխարհն ավելի սեւ-սպիտակ է դարձել:

Մասնագետի խոսքով՝ այժմ Ֆինլանդիան Մոսկվայում կընկալվի որպես Ռուսաստանին դիմակայող արեւմտյան երկրների խմբավորման մի մաս:

«Ռամզատեխնիկական պլանում, իհարկե, շատ բան կախված է հստակ որոշումներից, որոնք կկայացվեն երկու երկրների կողմից: Դա վերաբերում է Բալթիկ ծովի ջրային տարածքին: Անկասկած այստեղ, ընդհանուր առմամբ, պետք է ոուշադրություն դարձնել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ակտիվությանը Բալթիկ տարածաշրջանում: Երկու երկիրն էլ զգալի հնարավորություններ ունեն իրենց ռազմածովային ներկայությունն ուժեղացնելու համար»,- ընդգծել է փորձագետը:  

Ինչ վերաբերում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծին, ապա Կորտունովի խոսքով՝ ո՛չ Հելսինկիում, ո՛չ Ստոկհոլմում վերջնական ընտրություն դեռեւս չեն արել:

Ռուս քաղաքագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին մի շարք պարտավորվածություններ է ենթադրում:

 

  

 


 
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ