News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


Իրավիճակը գնալով վատանում է, պատերազմը չի ավարտվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Այս մասին մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Շատ լուրջ խնդիր է կադրերի հարցը։ Նոյեմբերի 10-ին բանակում կադրեր կային, այսօր այդ կադրերը՝ թե՛ գեներալների, թե՛ սպայական կազմի մակարդակով, որոնց զինվորականներից ես գիտեմ, կամ հեռացել են զինված ուժերից, կա՛մ պատրաստվում են մոտ ապագայում հեռանալ։ Խայտառակ վիճակ։ Մենք գիտենք, որ Պաշտպանության բանակն ըստ էության ավերել են Երեւանում նստած, այսպես կոչված, իշխանությունները»,- նշեց փորձագետը։

Միաժամանակ նա պատմեց, թե ինչ է անում Ադրբեջանը ստեղծված իրավիճակում։

«Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել կառուցել, մեծացնել ու հզորացնել իր բանակը։ Ամեն օր բարեփոխումների վրա են աշխատում, նոր սպառազինություն են ներկրում։ Այսինքն՝ ոչ միայն վերականգնում են պատերազմի ժամանակ կրած կորուստները, այլեւ անընդհատ նոր բան են բերում։ Նրանց խոսքով՝ իրենք անցնում են Թուրքիայի, այսինքն ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին։ Կարծես թե Ադրբեջանում մինչ օրս շարունակում են աշխատել 5 թուրք գեներալներ։ Նրանցից մեկը ռազմական կցորդ է, բայց աշխատում են հենց բանակում, մասնակցում են բոլոր հանդիպումներին»,- ընդգծեց փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով՝ հաջորդ շատ լուրջ խնդիրն այն է, որ ավելացնում են ռազմական բյուջեն։

«Այսինքն՝ Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել։ Եթե մեջբերում ենք այն, ինչ նշեց պարոն Ռուստամյանը՝ աշխարհակարգի փոփոխությունը, ապա ես երեւի ինձ ամենահոռետեսն եմ զգում բոլոր ներկաների մեջ, բայց չեմ կարծում, որ նույնիսկ հարցն այն է, որ Հայաստանը կդառնա պակաս ինքնիշխան, մենք կդառնանք ամբողջովին թուրքահպատակ տարածք։ Ցավոք, ես կարծում եմ, որ կա շատ լուրջ, շատ իրական եւ շատ մոտ վտանգ, որ մենք կարող ենք ընդհանրապես չլինել այս տարածաշրջանում»,- իր մտահոգությունները հայտնեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում գրավել է մի քանի տարածքներ Սիրիայում, Իրաքում, եւ այդ տարածքներում տեղի բնակչությունը ոչնչացվում է, արտաքսվում կամ մնում է ստրուկի կարգավիճակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ