News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Նորվեգիան պետք է «կիսվի» նավթի եւ գազի վաճառքից ստացվող միջոցներով: Նրա կարծիքով՝ երկիրն անուղղակիորեն եկամուտ է ստանում Ռուսաստանի ռազմական գործողություններից, ինչն «անարադար է», փոխանցում է «Կոմերսանտը»:

«Նավթից եւ գազից ստացվող ավելցուկային եկամուտը, որը գերազանցում է վերջին տարիների միջին տարեկան ցուցանիշը, հասել է 100 մլրդ եվրոյի: Նրանք պետք է անհապաղ կիսվեն այդ ավելցուկային, հսկայական եկամուտով»,- ասել է Մորավեցկին:

Նորվեգիայի պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը մեկնաբանելիս նշել է, որ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները գնում են երկրի կենսաթոշակային ֆոնդին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ