News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ Թուրքիայի հետ քննարկումների շրջանակներում պետք է համոզեն Անկարային, որպեսզի այն թույլ տա ՆԱՏՕ-ի նավերին մուտք գործել Սեւ ծով։ Նման կարծիք The Hill թերթում հրապարակված հոդվածում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնականը (Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմերում), Յորքթաունի ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Սեթ Քրոփսին:

Քրոփսին կարծում է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ռազմավարական իմաստով շահավետ է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Միացյալ Նահանգների համար», իսկ Անկարայի դիրքորոշումը, որը դեմ է Ստոկհոլմի եւ Հելսինկիի՝ դաշինք մտնելուն, «դիվանագիտական ​ ազդանշան է» Վաշինգտոնի վարչակազմի համար։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի լիովին օգտվել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական առանցքից՝ միաժամանակ քայլերի ազատություն պահպանելով Սիրիայում եւ Լիբիայում: ԱՄՆ-ն պետք է պատասխանի իր սեփական բազմակողմանի դիվանագիտությամբ»,- կարծում է Քրոփսին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է արագ գործի, հաշվի առնի Էրդողանի դրդապատճառները եւ պատշաճ կերպով գայթակղի Թուրքիային՝ երկարաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու համար: Նրա պատասխանը պետք է խթաններ եւ զիջումներ ներառի»,- ասվում է հոդվածում։

Որպես «հաղթող գործոն»՝ Միացյալ Նահանգները, ըստ Քրոփսիի, պետք է «կողմ հանդես գա ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեղմացմանը կամ չեղարկմանը, Անկարայի վերադարձին ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագիր եւ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հաստատմանը։ «Սակայն ԱՄՆ-ն չպետք է պարզապես կաշառի Թուրքիային։ Դրա դիմաց նրանք պետք է ստանան Թուրքիայի համաձայնությունը Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ներկայությանը։ Թուրքիայի կողմից սա էսկալացիոն որոշում կլիներ, որը կարող է խաթարել նրա դիվանագիտական ​​դերն Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ, սակայն ՆԱՏՕ-ն հսկայական ռազմավարական օգուտ կստանար»,- նշել է Քրոփսին:

Նա պնդում է, որ եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի, Ռուսաստանը կարող է տնտեսական ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ խոչընդոտելով ծովային արտահանմանը։ «ՆԱՏՕ-ի ակնհայտ քաղաքական պատասխանը, ինչպես ավելի վաղ նշել էր [Դաշնակից ուժերի Եվրոպայում դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար, ԱՄՆ նավատորմի պաշտոնաթող ծովակալ] Ջեյմս Ստավրիդիսը, «ուղեկցման» [նավերի] համակարգն է, ինչպիսին Earnest Will օպերացիան էր (քուվեյթյան լցանավերի ուղեկցման օպերացիան, որն ԱՄՆ ռազմածովային ուժերն իրականացրեցին Պարսից ծոցում Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմի ժամանակ): Սակայն Թուրքիայի հավանությունը չափազանց կարեւոր է այս առաքելության համար»,- գրում է Քրոփսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ