News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Մետրոպոլիտենում ակցիա իրականացնելու ժամանակ մետրոյի գնացքի վագոնի վրա փակցրեցին Արցախի փոքրիկ դրոշի պատկերով ստիկերը։ Մետրոպոլիտենի աշխատակիցները սկսեցին այն պոկել։

«Մի պոկեք Արցախի դրոշը, մի նմանվեք թուրքի։ Մեկ էլ թուրքն է պոկում Արցախի դրոշը։  Հիմա թուրքը նայում և ուրախանում է»,- դիմելով դրոշը պոկողներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Արցախի դրոշի տեղ կա, ոչ թե գնացքի վրա։ Արցախի դրոշը ձեզ լոզունգ մի դարձրեք։ Աղջիկ  ջան, գնայիր կռվեիր, ոչ թե հիմա աթոռի կռիվ տայիր»,- ասաց Մետրոպոլիտենի աշխատակիցը՝ շարունակելով մեկ այլ աշխատակցի հետ եղունգներով քերել փակցված Արցախի դրոշը։

Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի շուկային երևույթի ականատես եղավ ակցիայի ժամանակ. «Երիտասարդներից մեկը Արցախի դրոշի փոքրիկ ստիկերներից փակցրել էր մետրոյի գնացքի վրա։ Ուղեկցորդուհին և կարծեք գնացքի վարորդն այնպիսի ջանադրաբար էին քերում Արցախի փոքրիկ դրոշը, ինչպես թուրքերը, երբ Արցախում կանգնեցրել էին մեր երեխաների միկրոավտոբուսն ու դանակով քերում էի դրոշը։ Նրանց արարքն էլ պետք է հանրային պարսավանքի առարկա դառնա, որպեսզի որևէ մեկի մքտով չանցնի անարգել Արցախի դրոշը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններից մեկում: Նրանք նստել էին վագոնների դռների դիմաց եւ թույլ չէին տալիս, որ գնացքը շարժվի: Որոշ ժամանակ անց եկել են կարմիր բերետավորները եւ բերման ենթարկել երիտասարդներից մի քանիսին, մինչդեռ այդ պահին ակցիան արդեն ավարտվել էր: Ըստ Արեգնազ Մանուկյանի բերման ենթարկվածներից մեկն անչափահաս էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ