News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Ախալի վելայաթի տարածքում (Թուրքմենստանի կենտրոնական մարզ) կկանգնեցվի ախալթեքինյան ձիու՝ Աքխանի (Սպիտակ խան) արձանը, տեղեկացրել է կառավարության «Չեզոք Թուրքմենստան» թերթը։

Համապատասխան որոշումն ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Ախալթինյան նժույգների՝ թուրքմեն ժողովրդի պարծանքի փառքը տարածելու նպատակով Թուրքմենստանի նախագահն ստորագրել է որոշում՝ թույլ տալով Ախալի վելայաթի հյաքիմլիքին (աշխատակազմին) պայմանագիր կնքել  «Սպորտի աստղ» մասնավոր ձեռնարկության հետ՝ Աքխան հանրահայտ նժույգի արձանը կառուցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Պարբերականը նշել է, որ «աշխատանքները պետք է սկսել 2022թ. մայիսին եւ օբյեկտը լրիվ պատրաստ վիճակում հանձնել 2022թ. դեկտեմբերին»։

«Թուրքմենպորտալ» կայքը այս առիթով գրել է, որ «Աքխանը լեգենդար նժույգ է, որին անձամբ դաստիարակել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը»։ 2018թ. ձին աչքի է ընկել նրանով, որ ծառս է եղել եւ 10 մետր հետ գնացել հետեւի ոտքերի վրա 4,19 վայրկյանում։ Սա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ «Թուրքմենպորտալը» նաեւ նշել է, որ սա Թուրքմենստանում ձիու պատվին կանգնեցված առաջին հուշարձանը չէ։ 2013թ. ապրիլին տեղի է ունեցել Փոլաթլի (Պողպատյա) ախալթինյան նժույգի արձանի բացման արարողությունը, իսկ մեկ տարի հետո բացվել է ախալթինյան Յանարդաղի (Հրե լեռ) արձանը, որը պատկերված է Թուրքմենստանի պետական զինանշանի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ