News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժումը անհնազանդության երթեր է իրականացնում Երևանի փողոցներում։ Այնթափից Երեւան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ վարչական իրավախախտման ակտ գրել մեքենաներից մեկի վարորդի նկատմամբ՝ նշելով, որ տվյալ մեքենան տեխզննում չի անցել:

«Մարդասպանի վրա բան գրեք, ոչ թե մեզ վրա: Մարդն իր համար ավտոերթ է կազմակերպում, բռնում եք: Դուք պրովոկատորներ եք, ամեն ինչ համար պատասխան եք տալու: Բան չմնաց, 10-15 օրից: հանուն հայ ազգի, հանուն պետականության մինչեւ վերջ գնալու ենք»,-բորբոքված ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը:

Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ իրենք երթը չեն կանգնեցրել, կոնկրետ ավտոմեքենան են կանգնեցրել, խախտման հետ կապված արձանագրությունը կկազմվի:

Ավտոերթի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց, որ ավտոերթի ժամանակ քաղաքացիներից մեկը շենքից ձվով հարվածել է իրեն:

«Սկզբից գլխիս է կպել, հետո կպել է մեքենայիս, ամբողջ մեքենան կեղտոտվել է»,- ասաց նա։

Ոստիկանը հորդորեց, որ եթե նյութական վնաս է կրել քաղաքացին, կարող է այդ հարցով դիմում ներկայացնել:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ  իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:

Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ