News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած 2022թ. Ռուսաստանում սպասվող ցորենի ռեկորդային բերքահավաքին՝  ռուս կարգավորողները փորձում են այսուհետ եւս վերահսկել ցորենի արտահանումն արդեն ԵԱՏՄ-ի մակարդակով։ «Ъ»-ի տվյալներով՝ զգուշանալով վերարտահանումից՝ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի միության բոլոր անդամները քվոտաներ եւ մաքսատուրքեր մտցնեն ցորենի արտահանման համար, ինչպես նաեւ կարող են երկարացվել ԵԱՏՄ-ում մատակարարումների սահմանափակումները, որոնք առայժմ գործելու են մինչեւ հունիսի 30-ը։ Դեմ է հանդես գալիս Ղազախստանը, որը շահագրգռված է արտասահման մատակարարումների զարգացմամբ։

Մայիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում Ռուսաստանը պնդել է, որպեսզի ԵԱՏՄ-ի բոլոր անդամները քվոտաներ եւ մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ ցորենի արտահանման համար, ասել են «Ъ»-ի աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղտնտնախարարությունը միջոցն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ-ով, սահմանափակումների շրջանցմամբ, ռուսական ցորենի վերարտահանումը կանխելու համար։ Գյուղտնտնախարարությունում եւ ԵՏՀ-ում  «Ъ»-ի հարցմանը չեն պատասխանել։

ՌԴ-ում 2021թ. հունիսից գործում է ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանման լողացող մաքսատուրք գնային ցուցիչների միջին մեծությունների եւ բազային մասի տարբերության 70 տոկոսի չափով։ Մայիսի 20-ից ցորենի արտահանման մաքսատուրքը մեկ շաբաթվա համար սահմանվել է 110,5 դոլար մեկ տոննա ցորենի, գարու եւ եգիպտացորենի համար՝76,5 դոլար։ Փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 30-ը հացահատիկեղենի արտահանումը սահմանափակված է՝ 11 մլն տոննա, այդ թվում 8 մլն տոննա ցորեն։ Այս գարնանը Սիբիրում Ղազախստանի կողմից ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է մինչեւ հունիսի 30-ը հացահատիկեղենի արտահանումը ԵԱՏՄ-ի երկրներ։ Դա դժգոհություն է առաջացրել Ղազախստանում, որը ՌԴ-ին կասկածել է խտրականության մեջ։ Ի պատասխան՝ նա եւս ցորենի եւ ալյուրի արտահանման քվոտաներ է մտցրել ։

ԵՏՀ-ի խորհրդակցությունում, «Ъ»-ի աղբյուրների խոսքով, ռուսական կողմը նշել է ընդունված միջոցների անբավարարությունը, քանի որ Ղազախստանում չկան գարու եւ եգիպտացորենի արտահանման քվոտաներ եւ ներկրման մաքսատուրքեր։ Արդյունքում՝ ստեղծվել է ներքին գների էական տարբերություն երկու երկրների միջեւ։

Սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է մեկ տոննան միջինը 18 հազար ռուբլով՝ ԱԱՀ-ով, ինչը 5 հազար ռուբլով էժան է ղազախականից։

ԵԱՏՄ-ի անդամները 2021թ. օգոստոսին նախատեսել էին միասնական մոտեցում կիրառել ցորենի, գարու, եգիպտացորենի, բուսայուղի եւ մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակումների համար։ Այսօր լիովին արգելված է ցորենի արտահանումը Բելառուս։ Հայաստանը եւ Ղրղըզստանը պատրաստում են որոշումներ մաքսատուրքերի եւ քվոտաների մասին։ Իսկ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղտնտարտադրողներին՝ կատարել միջազգային պարտավորությունները, ավելացրել է պարբերականի զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի համապատասխան նախարարություններում պարբերականի հարցմանը չեն պատասխանել։

«Ъ»-ի աղբյուրը վստահ է, որ Ղազախստանի հավանական հրաժարումը նման միջոցներ մտցնելու հարցում կդրդի գյուտնտնախարարությանը երկարացնել ԵԱՏՄ հացահատիկների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այնինչ, ընդգծել է «Ъ»-ի զրուցակիցը, Ղազախստանի համար կարեւոր է հուլիսից ստանալ ռուսական հացահատիկը. երկիրը աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն սկսվում է օգոստոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ