News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ցավակցություն է հայտնել կիրակի Թեհրանում սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գնդապետ Սայյադ Խոդայիի սպանության կապակցությամբ, հայտնում է IRNA-ն։

Ռաիսին ընդգծել է այդ հանցագործությունը քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, որում անկասկած ներգրավված է գլոբալ ամբարտավանությունը:

«Նրանք, ովքեր պարտություն են կրել սրբավայրերի պաշտպանների ուժերի կողմից, այդպիսով ցույց են տալիս իրենց հուսահատությունը»,- ասել է Իրանի կառավարության ղեկավարը։

Նա նաեւ որոշակի վրեժ է խոստացել շահիդ Խոդայիի սպանության դիմաց։

Հիշեցնենք, որ սպա Սայյադ Խոդային սպանվել է տեղական ժամանակով մոտ 16:00-ին իր տան մոտ երկու մոտոցիկլիստների կողմից: Նշվում է, որ նրա ուղղությամբ արձակվել է հինգ փամփուշտ:

Հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպանությունը «ահաբեկչական հանցավոր գործողություն» է անվանել, որն իրականացվել է «հակահեղափոխականների եւ գլոբալ ամբարտավանության գործակալների կողմից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ