News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Տղամարդը ձերբակալվել է:

Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ