News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ։ Հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին և բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետև վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը իբր համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե՝ ոչ։

Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավարությունից։ Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։

Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք անծանոթ անձանց ձեր օգտահաշիվների տվյալները, ինչպես և ձեր բջջային հեռախոսներում մի՛ մուտքագրեք այլոց օգտահաշիվների տվյալները՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար։ Իսկ եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Ամենաշատ