News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, ծանր վիրավորանքի՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, ավտոմեքենա փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, մաքսանենգության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինքնիրավչության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու ու անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ