News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան բանակցությունների նոր փուլ են սկսում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս եկող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առեւտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

«Մենք բանակցությունների նոր փուլ ենք մտնում՝ Ռուսաստանը լքող ապրանքանիշերը թուրքական ապրանքանիշերով փոխարինման շուրջ։ Մենք կանխատեսում ենք, որ այս աշուն ամբողջ Ռուսաստանում առեւտրի ոլորտում ազատ կմնա 3 մլն քմ տարածք, ինչը հավասար է 420 ֆուտբոլային դաշտի: Թուրքական ապրանքանիշերի համար, որոնք դեռ Ռուսաստանում չկան, մենք հնարավորություն ենք ընձեռում ծանոթանալ [հարթակներին] լավագույն առեւտրի կենտրոններում՝ Մոսկվայից սկսած։ Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի թուրքական ընկերությունները երկար ժամանակ մնան Ռուսաստանում եւ շահութաբեր ներդրումներ կատարեն»,- երկուշաբթի նրա խոսքերըմեջբերում է Hürriyet թերթը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ