News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Դրանցից մեկն առաջիկայում կհանձնվի շահագործման: Այս մասին նշվել  Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Եվրոպական ներդրումային բանկի հետ այժմ բանակացություններ են տարվում ծրագրի երկրորդ փուլում նաև պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: Կարևորելով պոլիկլինիկաներում հարմարավետ պայմանների ապահովումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքն այսօր նախձեռնել է փոփոխությունների գորընթաց:

«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ