News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դոնալդ Ուիլսոն Բուշը, ով  նաև Վուդրո Վիլսոնի ժառանգության հիմնադրամի և Հայկական ազգային ասոցիացիայի նախագահն ու HYECoin Inc.-ի համահիմնադիրն ու խորհրդի նախագահն է, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման թեմայով իր խոսքն ասելու ու նաև ուղերձով դիմելու Սուրբ   Ջեյմս  եղբայրության անդամներին:

Զատկի շաբաթվա այցի ընթացքում   որպես Պատրիարքարանի հյուր՝ Բուշն իր ընտանիքի հետ Երուսաղեմից ճամփորդեց Յաֆա և արևելք՝ տեսնելու քրիստոնեական մի շարք սրբավայրեր Երուսաղեմի Հին քաղաքում, Բեթղեհեմում և Երիքովում:

Այնուհետև    Յաֆֆայի պատմական Սուրբ Նիկողայոս հայկական վանքում կատարվեց նրա երկվորյակ զավակների՝   Լիլի   և  Վիլլի սուրբ մկրտության արարողությունը, որից հետո Վիլսոն Բուշի ընտանիքը մեկնեց Հորդանան գետ: Նրանց   ուղեկցում էր   Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հակոբ եղբայրության Վ. Վրդ. Տիրան Հակոբյանը, որը նաև երեխաների կնքահայրն էր:

«Դոնալդ Ուիլսոն Բուշը հազվագյուտ նվեր է հայ համայնքին,- իր խոսքում նշեց Տիրան Հակոբյանը,- Եվ մենք երախտապարտ ենք նրան   իր սիրո և հոգածության համար: Նա  մեզ հետ ջանում է պահպանել մեր հայ մշակույթը, պատմությունը, ժառանգությունը և մեր սիրելի հայրենիքը»։

Բուշը  միացավ նաև բազմաթիվ հայ ուխտավորների,   ովքեր այս տարի մեկնել էին Երուսաղեմ՝ մասնակցելու Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի Սուրբ գերեզմանի ամենամյա «Լույսի տոնակատարությանը»:

Տպավորված լինելով վաղ  քրիստոնեության զարգացման մեջ հայերի ներգրավվածությամբ  և Անտի Նիկեի հետ հայրերի կապով՝ Դոնալդ Վիլսոն Բուշը ծեսի նշանակությունը  յուրատիպ տարբերակով մեկնաբանեց   իր՝ Շոտլանդիայի բարեփոխված Ավետարանական հավատքի տեսանկյունից…

«Հայ ժողովուրդը պատմության մեջ եզակի դիրք ու դեր ունի ՝ որպես արևմտյան քրիստոնեության  հիմնադիր, – իր խոսքում նշել է Բուշը: –իմ հայ ընտանիքը հավատարիմ է եղել քրիստոնեության լույսը վառ պահելու գաղափարին   առաջին դարից ի վեր, և նրանք կարող են բացարձակապես արժանին մատուցել   Արևմտյան քաղաքացիական ավանդույթի հաջողությանը   իմ շոտլանդացի Պրեսբիտերյան նախնիների հետ միասին, ովքեր կառուցեցին   Ամերիկան առաջին հերթին»:

Ի դեպ, Դոնալդ Վիլսոն Բուշն աշխատում է համախմբել բոլոր քրիստոնյաներին և հայերին ամբողջ աշխարհում   նաև Հայ   ազգային ասոցիացիայի   և   HYECoin, Inc.-ի միջոցով:

Բուշի նպատակն է ամենուր պաշտպանել հայերի իրավունքը՝ միավորելով նրանց , և անում է ամեն բան, որ համաշխարհային ասպարեզում նրանց ճանաչեն որպես աշխարհի առաջին քրիստոնյա ազգ:

«Ես չեմ շտապում, – այս բառերով իր խոսքը եզրափակեց Բուշը , – որովհետև քրիստոնեական մշակույթի և հայկական ժառանգության պահպանման գործընթացը կարող է իրականացվել նաև միայն մեկ ձայնով, և այդ գործընթացը սկսելու համար չկա առավել լավ վայր, քան Երուսաղեմն է, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը»:

Տպել
Ամենաշատ