News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարեկի կողմից ավտորերթի մասնակցի հասցեին հայհոյանք հնչեցնելը պարունակում է ծանր վիրավորանքի հատկանիշներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին, պարեկը «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակցի հասցեին հայհոյանք է հնչեցրել։

Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. «Սա իր մեջ պարունակում է ծանր վիրավորանքի հատկանիշներ։ Դիմել ենք, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի պարեկի գործողությանը։ Ինչ-որ կասկածելի պարեկ էր, տեսանյութում երեւում է ձեռքն ամբողջությամբ տատուներով, որքան գիտեմ, Ոստիկանությունում այդքան էլ ընդունելի չէ տատուներով ծառայողներ ունենալը։ Դիմել ենք, որպեսզի Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը լուծի նաեւ կարգապահական պատասխանատվության հարցը»։

Նա նշեց, որ մեկ այլ հաղորդում էլ ներկայացրել են մետրոյում տեղի ունեցած դեպքերի հետ կապված. «Բերման ենթարկված ցուցարարները փաստաթղթավորվում են որպես՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարողներ, բայց մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք, որոնցում երեւում է, որ ուղղակի գալիս են ու գողանում հավաքի մասնակիցներին։ Այսինքն՝ չի երեւում ոչ ոստիկանության ծառայողի պահանջը, ոչ ժամանակ է տրվում այդ թվացյալ պահանջը կատարելու համար։ Սա լիազորությունների սահմանազանցման աղերս ունեցող գործողություններ են եւ եւս մեկ հաղորդում էլ ներկայացրել ենք, որպեսզի ստուգվի կարմիրբերետների գործողության իրավաչափությունը»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով պարեկի կողմից հայհոյանք հնչեցնելու դեպքին՝ ասաց. «Ենթադրում եմ, որ կգտնեն կամ կհայտարարեն ինչ-որ իրավաբանական ձեւակերպում՝ այ գիտեք, այսպես չի եղել, նրան նկատի չի ունեցել եւ այլն։ Այդ պարեկին որեւէ պատասխանատվության չեն ենթարկի, որոշ ժամանակ անց էլ կիմանանք, որ նաեւ պաշտոնն են բարձրացրել կամ պարգեւատրում են տվել։ Ժողովրդավարության բաստիոն կոչվածը սա է, դա կանաչ լույս է արեւմուտքի կողմից, որն իրեն վերապահել է ժողովրդավարության արժեքների գերագույն ժանդարմի լիազորություններ եւ աչք է փակում Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի վրա։ Մենք կարող ենք ասել՝ ինչու է այդպես, որովհետեւ նրանք միջնորդական առաքելություն են ստանձնել այն առումով, որ Հայաստանը հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ