News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
409.38
EUR
417.16
RUB
6.5
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մաեստրո,

Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից եք, ում կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:   

Դուք նաև փայլուն մանկավարժ եք, որն իր ուժն ու եռանդը չի խնայում նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում` շարունակելով երիտասարդ արվեստագետներին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները:     

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ ներշնչումներ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ