News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանից Ռուսաստան հոսքն ապագայում կարող է կրիտիկական դառնալ, իսկ երբ հայ արտահանողները սկսեն գյուղմթերք արտահանել Ռուսաստան, կարող են խնդիրների բախվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։։

Նա պարզաբանեց, որ առայժմ այդպիսի խնդիրների մասին տեղեկություն չի ստացվել. հոսքերը դեռ այդքան ինտենսիվ չեն։ Թանանյանն ասաց, որ Ռուսաստանից Վրաստան ավտոմեքենաների հոսքը նվազել է մինչեւ 1000, որից 20 տոկոսը հայկական ավտոմեքենաներ են։

«Ռուսաստանից օրական 400-450 բեռնատար է անցնում, ուստի հերթը 2-3 օրվա ընթացքում թարմացվում է։ Այստեղ հոսքերն առայժմ նվազում են։ Վրաստանից Ռուսաստան թողունակությունը պակաս ինտենսիվ է՝ օրական 350-380 ավտոմեքենա։ Ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունը թուրքական են, որոնք մաքսային ձեւակերպում են անցնում եւ ավելի դանդաղ են հատում Ռուսաստանի հետ սահմանը»,- ասաց նա:

Մաքսային կցորդը հավելեց, որ ընդհանուր առմամբ Վրաստանից Ռուսաստան ճանապարհին մի քանի հազար ավտոմեքենա է կուտակվել։ Այստեղ հայկական մեքենաների թիվը մոտ 10-15 տոկոս է:

«Երկու կողմից էլ մարդատար ավտոմեքենաների հոսքը կտրուկ ավելացել է։ Դա լրջորեն խոչընդոտում է բեռնափոխադրումների շարժին եւ անկանխատեսելիություն է ստեղծում»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ