News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Անգլիայում բանտարկյալը փախել է բանտից եւ այդ մասին հայտնել տեղական թերթին, գրում է LADBible-ը։ Ինչպես բացատրել է տղամարդը, ճաղերի հետեւում անցկացրած 17 տարիները խելագարեցրել են իրեն:

42-ամյա Գրեգոր Գրեյը կիրակի առավոտյան փախել է բանտից՝ առանց որեւէ հետք թողնելու։ Ոստիկանությունը չգիտեր՝ որտեղ փնտրել տղամարդուն, սակայն նա ինքն է հայտնվել՝ դիմելով տեղական թերթի խմբագրությանը։ Թղթակցի հետ զրույցում բրիտանացին բացատրել է իր արարքի պատճառը։

«Վերջին 17 տարին անցկացրել եմ բանտում։ Դա ինձ խելագարեցնում է»,- դժգոհել է Գրեյը։

Գրեգորը նաեւ հավելել է, որ իրեն պարզապես պետք էր արտահայտվել։ Չնայած հեռախոսազանգին՝ ոստիկանությունը դեռ չգիտի փախածի գտնվելու վայրը։ Ըստ ԶԼՄ-ների՝ տղամարդն ազատազրկման էր ենթարկվել զինված կողոպուտի համար:

Ոստիկանությունում կարծում են, որ հետախուզվողը կարող է թաքնվել Լեսթերում կամ Բիրմինգհեմում։ Սպաները նախազգուշացրել են մարդկանց հեռու մնալ Գրեյից եւ խնդրել են իրենց տրամադրել տղամարդու մասին ցանկացած տեղեկություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ