News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ միջազգային պատժանիջոցների ազդեցության տակ գտնվող լիբիական վարչակարգին ուղարկված բենզինը ադրրբեջանական «ծագում» ունի:

Լիբիայի ապստամբները, ՆԱՏՕ-ի զորքերի օգնությամբ, Միջերկրական ծովում բեզինով լի հսկայական տանկեր են գտել, որը նախատեսված է եղել Մուամար Քադաֆիի զորքերի համար, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը` վկայակոչելով Reuters-ից ստացած տեղեկությունները:

Լիբիացի ապստամբները նավի մասին ստացած տեղեկությունների միջոցով եւ ՆԱՏՕ-ի ուղղաթիռների օգնությամբ հայտնաբերել են տանկերը եւ տեղափոխել Բենղազիի օդանավակայան: Տանկերը պատկանում է Լիբիայի պետական նավային` GNMTC ընկերությանը, որը վերահսկվում է Քադաֆիի որդու` Հանիբալի կողմից:

Բենզինը վաճառվում է Շվեյցարիայում գործող առեւտրային մի կազմակերպության կողմից, որի անունը չի նշվում: Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետեւանքով նավթամշակման գործարանները չեն աշխատում, ուստի  Քադաֆին իր զորքերին բենզին մատակարարելու համար ջանում է գաղտնի ճանապարհով բենզին ներկրել Լիբիա: Մասնավորապես գնդապետի միջնորդները բենզին են գնում, այնուհետեւ կեղծ փաստաթղթերով Թուրքիայի միջոցով հասցնում Լիբիա:

Ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ` մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ միջազգային պատժանիջոցների ազդեցության տակ գտնվող լիբիական վարչակարգին ուղարկված վառելիքը ադրրբեջանական «ծագում» ունի:

Աղբյուրը հայտնում է, ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի վրայով նավթ է արտահանում: Բացի այդ, Շվեյցարիայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ստեղծված SOCAR Trading-ը ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային շուկաներում: Ուստի, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը օժանդակություն է ցույց տալիս Քադաֆիի վարչակարգին` ջանալով ապահովել անհրաժեշտ վառելիքով, եզրակացնում է «Մուսավաթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ