News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ ԱԺ-ում Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։

Ազգային ժողովում Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ