News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Պատժամիջոցների ներդրումից ի վեր Ղազախստանում ռուսական բանկերի դուստր ընկերությունների հաշիվներին 9.2 մլրդ տենգե է (ընթացիկ փոխարժեքով՝ 21.6 մլն դոլար) արգելափակվել, հայտնել է հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովան։

«Բանկերի տվյալներով՝ այդ բանկային հաշիվներին ընդհանուր մոտ 9.2 մլրդ տենգե է արգելափակվել։ «Սբերբանկ»-ի դուստր բանկ՝ 2,7 մլրդ տենգե, «Ալֆա-բանկ»-ի դուստր բանկ՝ 6.2 մլրդ տենգե, ՎՏԲ-ի դուստր բանկ՝ 0.3 միլիարդ տենգե»,- ասել է Աբիլկասիմովան՝ ի պատասխան խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների հարցին, որի տեքստը հրապարակվել է պալատի պաշտոնական կայքում։

Բացի այդ, օտարերկրյա բանկերի համար արգելափակվել են արտարժույթով վճարումները ղազախական «Սբերբանկ»-ի անհատ հաճախորդների մասով՝ ընդհանուր 2.9 միլիարդ տենգեի չափով: Eco Center Bank-ի հաճախորդների համար արգելափակվել են ֆիզիկական անձանց համար արտարժույթով վճարումները եւ փոխանցումները՝ ընդհանուր 3.9 մլրդ տենգեի չափով։

«Ներկայումս բանկի նոր բաժնետերը (Eco Center Bank)՝ ի դեմս Bank CenterCredit-ի, աշխատում է բանկն ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների պատժամիջոցների ցանկից հանելու ուղղությամբ։ ՎՏԲ-ի հաճախորդների մասով վճարային եւ փոխանցման գործառնությունների շրջանակներում միջոցների արգելափակման կամ սառեցման փաստեր չկան»,- ասված է պատասխանում։

Սառեցված միջոցների հնարավոր վերադարձը հաճախորդների կողմից իրականացվում է այլ բանկերի միջոցով:

Իր հերթին, CenterCredit Bank-ը նամակ է ուղղել OFAC-ին (ԱՄՆ-ի ֆիննախի կառույց, որը պատասխանատու է պատժամիջոցների կիրարկման համար)՝ բաժնետիրոջ փոփոխության պատճառով Eco Center Bank-ին պատժամիջոցների ցուցակից հանելու ընդհանուր արտոնագիր ստանալու համար:

Պատժամիջոցների վերացումից հետո դրա թղթակցային հաշիվների եւ հաճախորդների միջոցների ամբողջական ապաարգելափակում է սպասվում:
Ինչպես հաղորդվել է, ՎՏԲ-ի եւ «Ալֆա-բանկ»-ի ղազախական դուստր բանկերը մարտին ԱՄՆ արգելափակման պատժամիջոցների տակ էին հայտնվել։ Մայիսին «Ալֆա-բանկ»-ի դուստր բանկը ձեռք էր բերել ղազախական CenterCredit բանկը։ Այժմ «Սբերբանկ»-ի եւ «ՎՏԲ»-ի դուստր բանկերի համար ներդրողներ են որոնվում:

Ղազախստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թ. ապրիլի 1-ի դրությամբ, «Սբերբանկ»-ի, «Ալֆա-բանկ»-ի եւ VTB-ի դուստր բանկերն ակտիվների ծավալի առումով երկրի 22 բանկերի շարքում զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ, 11-րդ եւ 13-րդ տեղերը: Պաշտոնական փոխարժեքը մայիսի 23-ի դրությամբ կազմում է 425.02 տենգե դոլարի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
Ծրագրային վարկավորման ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 21,23 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 46,5 տոկոսով...
Կառավարությունը համալրեց ՀՀ կենտրոնական բանկի կապիտալը 38,6 մլրդ դրամով՝ տրամադրելով անտոկոս պետական մուրհակներ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում ՀՀ կառավարության կողմից...
Բրազիլիայի պետական բանկի ղեկավարը հրաժարական է տվել ոտնձգությունների մեղադրանքի պատճառով
Պեդրու Գիմարայսը չորեքշաբթի հրաժարական է տվել...
ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու...
Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց 2021թ.-ի արդյունքները
Հաշվետու տարում բանկի կողմից մեծ աշխատանք է տարվել 2020թ.-ի հետևանքները հաղթահարելու, դինամիկ զարգացում և աճ ապահովելու համար...
Աշխատակիցները՝ բաժնետերեր. որո՞նք են այս մոդելի առավելությունները
«Աշխատակիցների բաժնետիրացում». ինչով է այն առավել պարգեւավճարներից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ