News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանը նոր փոխթաղապետ ունի։

Ջուլիետա Ազարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ինքը նշանակվել է փոխթաղապետ․

«Սիրելի՛ ընկերներ,

Հայտնում եմ,որ ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ այդմ.

Ինձ տրված լիազորություններն իրականացնելիս պահպանելու եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարելու եմ իմ առջև դրված խնդիրները։

Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների:

Ի գործ։

Սիրով՝

Ձեր Ջուլիետա:

Տպել
Ամենաշատ