News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան եւ Հնդկաստանը Տոկիոյում կայանալիք Quad գագաթաժողովին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապօրինի ձկնորսության դեմ ուղղված պայքարի նախաձեռնություն կներայացնեն, հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Նախաձեռնությունն արբանյակային տեխնոլոգիաներ կօգտագործի՝ Հնդկական օվկիանոսից մինչեւ Հարավային Խաղաղ օվկիանոս ապօրինի ձկնորսության հետագծման համակարգի ստեղծման համար՝ Սինգապուրում եւ Հնդկաստանում դիտորդական կենտրոնների ներգրավման օգնությամբ:

Ըստ Financial Times-ի, ծովային նախաձեռնությունը թույլ կտա այդ երկրներին հետեւել ապօրինի ձկնորսությանը, նույնիսկ եթե նավերն անջատել են հաղորդիչները, որոնք սովորաբար օգտագործվում են նավերին հետեւելու համար: Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի եւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Կուրտ Քեմփբելը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի ԱՄՆ-ում անօրինական ձկնորսության դեմ պայքարին ուղղված ծրագրերի մասին:

Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրներ դժգոհ են Չինաստանի հսկայական ձկնորսական նավատորմից: Նրանք ասում են, որ չինական նավերը հաճախ խախտում են իրենց բացառիկ տնտեսական գոտիները եւ շրջակա միջավայրին վնաս եւ տնտեսական կորուստներ են պատճառում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ