News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում աշխատողների գնողունակությունը զգալիորեն նվազել է, քանի որ աշխատավարձի համեստ բարձրացումը համահունչ չէ եղել ռեկորդային բարձր գնաճին, ասվում է երկրի Կենտրոնական բանկի զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Բունդեսբանկն իր ամսական հաշվետվության մեջ նաեւ հայտնել է, որ աշխատավարձի վերաբերյալ առաջիկա բանակցությունները պետք է հավասարակշռեն անորոշ տնտեսական հեռանկարը եւ աշխատատեղերի կորստի հետ կապված մտահոգությունները՝ ավելացող գնաճի եւ աշխատուժի պակասի հետ միասին:

Բազային աշխատավարձերը տարվա առաջին եռամսյակում աճել են ընդամենը 1.6 տոկոսով՝ չհաշված համավարակի հետ կապված բոնուսները, իսկ նոր պայմանագրերն ընդամենը համեստ աճ են ցույց տվել: Ապրիլին գնաճը 7.4 տոկոս է կազմելու, իսկ Բունդեսբանկն այն կանխատեսում է տարեկան մոտ 7 տոկոսի մակարդակում:

«Այժմ կոլեկտիվ աշխատավարձերի բարձրացման վրա դեռ ազդում են հին պայմանանգրերը, որոնք բանակցվել են ցածր գնաճի եւ համավարակի հետ կապված վնասների պայմաններում», - ասվում է Բունդեսբանկի հայտարարության մեջ:

«Հարկ է նշել, որ հանածո վառելիքի գների աճը, հիմնականում՝ ներմուծվող, նվազեցնում է ներքին վերաբաշխման հնարավորությունը»,- հավելել են Բունդեսբանկում:

Կենտրոնական բանկը հավելել է, որ Գերմանիայում արտադրության ծավալը տարվա երկրորդ եռամսյակում պետք է փոքր-ինչ ավելանա՝ համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացման շնորհիվ, ինչը պետք է ավելացնի սպառումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ