News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Իսրայելցի բարձրաստիճան պատգամավորն ասել է, որ երկրին  «կրոնական պատերազմ» է սպառնում այն բանից հետո, երբ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հրեաների, որոնք  աղոթել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիրում ազգայնական երթից առաջ, հայտնում է AP-ը։ 

Հրեաներին այս վայրում արգելված է  երկրպագել՝ Իսրայելի եւ մահմեդական իշխանությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Մզկիթն իսլամի երրորդ կարեւորագույն սրբավայրն է:

Վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը: Բենեթը նաեւ պետք է որոշի, թե արդյոք կանաչ լույս վառելու է հաջորդ կիրակի Հին քաղաքում անցկացվող ազգայնականների ամենամյա երթին:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռամ Բեն-Բարաքը դեմ է ստորին դատարանի որոշմանը եւ մտահոգություն հայտնել երթի պլանավորված երթուղու վերաբերյալ, որը ներառում է Հին քաղաքի մահմեդական թաղամասը:

«Կարծում եմ, որ այս զգայուն ժամանակահատվածում պետք է զգույշ լինել»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ