News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կապանի 42-ամյա մի բնակչուհի, գույքային օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար նպաստում է մի քանի կանանց պոռնկությամբ զբաղվելուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 42-ամյա կնոջ հետ հակաօրինական գործունեություն է ծավալել նաև կապանցի, 69-ամյա մեկ այլ կին: Ըստ նախնական տվյալների՝ նրանք պայմանավորվել են իրենց հետ կապ հաստատած տղամարդկանց հետ, ապա տարբեր կանանց ուղղորդել են նրանց մոտ՝ սեռական ծառայություններ մատուցելու։ Իրավապահները տվյալներ ունեն ութ կանանց վերաբերյալ, որոնք մատուցել են սեռական ծառայություններ և, ըստ նախնական տեղեկության, ամեն միջնորդության համար կավատները կա՛մ նրանցից, կա՛մ հաճախորդներից ստացել են 5-ից 10-հազարական դրամ:

Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել է մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ին կանայք բերման են ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմնին։ 42-ամյա կինը ստորագրությամբ բաց է թողնվել, մյուսը՝ ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ