News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում դատարանը թույլ է տվել կալանավորել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ 2010 թվականին Ղրիմում Ռուսաստանի Դաշնության Սեւծովյան նավատորմի առկայության մասին «Խարկովյան համաձայնագրերը» ստորագրելու համար, նա կասկածվում է դավաճանության մեջ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։  

«Հետաքննության համաձայն՝ Ուկրաինայի նախկին նախագահը, համատեղ եւ նախնական համաձայնությամբ հանդես գալով Ուկրաինայի նախկին վարչապետի հետ՝ խախտելով Սահմանադրության եւ «Ուկրաինայի միջազգային պայմանագրերի մասին» Ուկրաինայի օրենքի պահանջները. ի վնաս ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության, պաշտպանունակության, պետական ​​եւ տնտեսական անվտանգության՝ օգնություն է տրամադրել օտարերկրյա պետությանը՝ Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա ներկայացուցիչներին Ուկրաինայի դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելու գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ