News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի նախկին պատգամավոր Իմրան Ահմադ Հանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել Սաութվարքի թագավորական դատարանի կողմից 15-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, հայտնում է PA Media-ն։

Հանը, ով վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցության պատգամավոր էր, անցյալ ամիս հրաժարական էր տվել պատգամավորի պաշտոնից, երբ մեղավոր ճանաչվեց 2008 թ. տղայի վրա հարձակվելու մեջ: Նա հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Հանը հեռացվել է Պահպանողական կուսակցությունից, իսկ ավելի ուշ թողել է պատգամավորի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ