News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորվիչում Ջոն Իննեսի անվան կենտրոնի գիտնականների ղեկավարած հետազոտական ​​թիմը խմբագրել է լոլիկի գենետիկական կառուցվածքը՝ այն վիտամին D-ի հուսալի աղբյուր դարձնելով:

Թեեւ վիտամին D-ն մեր օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ազդեցության միջոցով, դրա հիմնական աղբյուրը սնունդն է, հիմնականում՝ կաթնամթերքը եւ միսը:

Վիտամին D-ի ցածր մակարդակը, որը կապված է մի շարք վիճակների հետ՝ քաղցկեղից մինչեւ սրտանոթային հիվանդություն, ազդում է մոտ 1 միլիարդ մարդու վրա ամբողջ աշխարհում:

Լոլիկի տերեւները բնական կերպով պարունակում են վիտամին D3-ի շինարարական բոլկերից մեկը, որը կոչվում է 7-DHC: Վիտամին D3-ը օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոց է համարվում:

Գիտնականներն օգտագործել են Crispr գործիքը, որը որպես գենետիկական մկրատ է աշխատում՝, բույսի գենոմն այնպիսին դարձնելով, որպեսզի 7-DHC-ն զգալիորեն կուտակվի լոլիկի պտուղներում, ինչպես նաեւ տերեւներում:

Երբ տերեւներն ու կտրված բանջարեղենը մեկ ժամով ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությանն են ենթարկել, մեկ լոլիկն այնքան վիտամին D է պարունակել, որքան երկու միջին չափի ձուն կամ 28 գրամ թունան, գրում են գիտնականները Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Վիտամին D3-ի հավելումների մեծ մասը ստանում են լանոլինից, որն իր հերթին ստանում են ոչխարի բրդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ