News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջնորդությունը մերժելու մասին ասեմ, որ մենք բերեցինք հստակ հիմքեր, որ սա օրենքի վրա հիմնված դատարան չէ, եւ հետեւաբար, խախտվում է արդար հետաքննության հիմնարար սկզբունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժել է «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

«Դատախազության եւ ընդհանրապես նախաքննական մարմնի հակաօրինական վարքագծի դրսեւորումն այն է, որ մենք ներկայացրել ենք առերեւույթ դավաճանության հանցակազմով քրեական գործի հարուցում Նիկոլ Փաշինյանի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, նրանք ոչ միայն աղավաղել են մեր այս պահանջը, այլ փորձում են տեղափոխել մեկ այլ քրեական գործի շրջանակներում, որտեղ ըստ փաստերի կամ ամբողջ համակարգի ընդամենը մի մասն է։ Այդպիսով փորձել են ներգրավելով որպես տուժողներ,  ծածկադմբփոց անեն ամբողջ պետական դավաճանության գործը»,- նշեց նա։

Նշենք՝ փաստաբանը որպես հիմք էր ներկայացրել այն, որ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։ Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին Մինասյանը եւ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ, ինչը, սակայն, մերժվել էր։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան։

Տպել
Ամենաշատ