News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը եւ Պեկինը չպետք է ձգտեն Թայվանը դնել իրենց դիվանագիտական ​​լարված հարաբերությունների կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը՝ հավելելով, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ուղղակի առճակատումից խուսափելու անհրաժեշտությունը բխում է համաշխարհային խաղաղության շահերից, գրում է CNBC-ն։

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ Քիսինջերն ասել է, որ «Միացյալ Նահանգները չպետք է ինչ-որ «երկչինական» լուծում մշակի խաբեության կամ աստիճանական գործընթացի միջոցով, եւ Չինաստանը կշարունակի ցուցաբերել մինչ այժմ ցուցաբերած համբերությունը։  

«Պետք է խուսափել ուղղակի առճակատումից, եւ Թայվանը չի կարող լինել բանակցությունների կենտրոնը, քանի որ այն գտնվում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,-ասել է նա։

«Ինչ վերաբերում է բանակցությունների էությանը, կարեւոր է, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը քննարկեն այն սկզբունքները, որոնք ազդում են թշնամական հարաբերությունների վրա, ինչը գոնե որոշակի տեղ է թողնում համատեղ ջանքերի համար», - ասել է Քիսինջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ