News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Շատ շուտով տպագիր լրատվամիջոցները  կվերանան։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Հուանցյուվան» պորտալի խորհրդատու, «Ժենմին ժիբաո» թերթի գլխավոր թղթակից Դին Գանը «Նոր մեդիա․ Չինաստան-ՇՀԿ 2022» օնլայն սեմինարի շրջանակում։

Խոսելով այն մասին, թե ինչպես սովորական օգտատերը կարող է զտել մեծ քանակությամբ տեղեկատվական հոսք՝ Դինգ Գանը նշեց, որ գործնականում դա անհնար է դառնում։ «Մարդը պետք է հասկանա, թե որ ոլորտն է փնտրում, նեղացնի իր որոնողական հետաքրքրությունները եւ փորձի կարդալ պաշտոնական լրատվական հրապարակումները կամ այն ​​լրատվամիջոցները, որոնք միջազգային մակարդակով ապացուցել են իրենց մատուցվող տեղեկատվության որակը։ Շուտով տպագիր լրատվականները վերջնականապես կվերանան: Լրատվական հոսքերը դարձել են ապակենտրոն, եւ հիմա շատ դժվար է հասկանալ, թե որտեղ՝ ինչ տեղեկատվություն եւ ինչ որակ է։  Այժմ սոցիալական ցանցերի շնորհիվ բոլորը կարող են դառնալ լրատվություն  կամ կարծիք ստեղծող։ Բովանդակության զտման ու վերլուծության խնդիրը դեռ լուծված չէ»,-ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետությունները պետք է վերահսկեն լրատվամիջոցները, փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր պետություն վերահսկում է հիմնական լրատվամիջոցները։ «Յուրաքանչյուր երկրում դա տարբեր կերպ է լինում, չկա այնպիսի պետություն, որտեղ իշխանության եւ լրատվամիջոցների միջեւ այս կամ այն ​​չափով վերահսկողության առումով հարաբերություններ չլինեն։ Սա փաստ է։ Պետք է ավելի շատ վերլուծել այն, թե ինչպես է դա տեղի ունենում տարբեր երկրներում»,-հավելեց փորձագետը։

Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ