News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ  իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։  

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության  բաժանմունքի տեսուչ Հովաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում  Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Բազալտ ԵՄ» ՍՊԸ-ում»՝  որպես բանվոր: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանում նախօրեին հնչած կրակոցների մասնակիցներից մեկը ձերբակալվել է
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին…
Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 4-ից 6-ը...
Տուժածներից մեկը 40 տոկոս մակերեսով այրվածքներ է ստացել. բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին. բժիշկ
Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո...
Հրապարակվել են «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունի հետևանքով վիրավորվածների անունները (ֆոտո)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ...
Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում…
Ալավերդիում կանգառում ավտոբուսի անիվների տակ ընկած 43-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 4-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ