News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի վարչապետի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում կայացած գագաթաժողովի արդյունքների մասին։

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ Ալիեւը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հատկապես՝ Բաքվի առաջարկած 5 սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանազատումը։ Նշվում է, որ Ալիեւը «դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»։

Ալիեւն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ, այդ թվում՝ թե՛ երկաթուղու, թե՛ մայրուղու հարցով։

Էրդողանը, իր հերթին, բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված դրական արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ