News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի  հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Կայքը հիշեցնում է, որ մայիսի սկզբին գրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։

Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

Սակայն այն ժամանակ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

Ավելին` հարցին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման այլ շրջաններ, բացի Գեղարքունիքի Վարդենիս (Կութ, Վերին Շորժա և այլն) համայնքից, Սյունիքի Սև լիճ, Իշխանասար և Ներքին Հանդ բնակավայրերից, ՊՆ-ից հայտնել էին, որ բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել։

Ուսումնասիրելով արբանյակային քարտեզները՝ կայքը որոշել է կրկին հարցում ուղարկել ՊՆ` ներկայացնելով արբանյակից արված լուսանկարն ու նշելով Վարդասարի մոտակայքում իրականացված ինժեներական աշխատանքների շրջանները և խնդրել է պարզաբանել` լուսանկարում ադրբեջանական դիրքե՞ր են, թե ոչ։

«Սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին»,– պատասխանել են ՊՆ–ից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ