News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։

Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։ Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։

Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում: Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ